Նիկոլ Փաշինյան․ Գծանշումը կա,կանոնները կան, կանոնների պահպանումը չկա․․․

Տևական ժամանակի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր սոցիալական ցանցերը օգտագործում է,որպես իրազեկող միջոց,որտեղ տեղադրում է համավարակի կանոնները խախտած մարդկանց լուսանկարներ։ Այսօր,նա ևս բանկի բակից լուսանկար է տեղադրել և գրել,որ բանկը գծանշումներն արել է,սակայն մարդիկ այլ տեղերում են կանգնած:

Իրականում,սա լրջագույն խնդիր է,քանի որ մարդկանցից շատերը սովոր չեն պահպանել օրենքներ։ Խախտում անելը սովորություն է,որից հայ մարդը որևէ կերպ չի հրաժարվում։ Օրենքները նրա համար չեն,որպեսզի մարդիկ վախենան կամ տուգանվեն,օրենքնեը նրա համար են,որ մարդիկ հանգիստ ապրեն իրենց երկրում,որտեղ օրենքի գերակայությունը կլինի առաջնային։ Մեզանից շատերը հաճույք են ստանում,երբ խախտում են օրենքը։

Հաճախ,հայ ծնողները իրենց երեխաների դաստիարակության մեջ մեծ սխալներ են թույլ տալիս,օրինակ երբ գովերգում են երեխայի արարքը, երբ նա որևէ փոքրիկ,թեկուզ մանկական խախտում է անում։ Հայկական մենթալիտետին դա բնորոշ է,սակայն այս մենթալիտետը խանգարում է կառուցել օրինապահ երկիր,դաստիարակել օրենքը հարգող քաղաքացի։

Համավարակը ընդգծեց այս բացթողումները,որոնք մեկ օրում կամ մեկ տարում ուղղել չի լինի։ Դրա համար անհրաժեշտ է երկար ժամանակ,իսկ ամենակարևորը՝լավ կրթություն։

Համավարակը ընդգծեց այս բացթողումները,որոնք մեկ օրում կամ մեկ տարում ուղղել չի լինի։ Դրա համար անհրաժեշտ է երկար ժամանակ,իսկ ամենակարևորը՝լավ կրթություն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!