Ստվար զանգվածի համար մեծագույն խնդիր է դարձել կոմունալների վճարումները։ Պարբերար ցույցեր են անում՝ նշելով՝ կոմունալները չեն կարողանում վճարել, իսկ անջատումները կատարվում են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ կոմունալ չվճարողների անջատումները շարունակվելու են, քանզի եթե ոչ ոք չկատարի դրանք, համակարգը կոլապսի կենթարկվի։ Շատերը, ունենալով հնարավորություն, միտումնավոր չեն վճարել կոմունալները՝ օգտվելով հանգամանքից՝ անջատումներ չեն լինելու։
Խիստ հայտարարություններից հետո 7 միլիարդի կոմունալէ վճարվել, ինչը նշանակում է գումարն ունեցել են, ուղղակի չեն վճարել։ Արդեն անջատվել է 775հազար էլ․ էներգիայի բաժանորդից 4300բաժանորդինը, և 623հազար գազի բաժանորդից 736ինը։ Ընդ որում, անջատվել է էլհոսանքի պարտքի 30000-ից ավել, գազի՝ 80000 դրամից ավելի ժամանակ։
Նկատառմանը, որ հայտարարվել էր՝ արտակարգ դրության ընթացքում անջատումներ չեն լինելու, Փաշինյանը հակադարձել է՝ հայտարարելիս ոչ ոք չգիտեր՝ կորոնավիրուսյան ախտը երկարատև է լինելու ու կարող է ամիսներ կամ տարիներ ընթանալ։