Նիկոլ Փաշինյանի կրտսեր դուստրը հանրության ամենասիրելին է։ Նրանով ուրախանում են շատերը։ Լինելով ընտանիքի կրտսերը՝ Արփին առանձնահատուկ ուշադրության ու քնքշության է արժանանում նաև տանը։
Չնայած վերջին շրջանում հասկանալի պատճառներով ընտանիքի անդամները փոքրիկ Արփիի մասին շատ քիչ են խոսում իրենց հրապարակումներում ու սոցհարթակներում, սակայն հայտնի է, որ փոքրիկ Արփին այս տարի արդեն դպրոցական է։
Վերջերս վեցամյակը բոլորած բալիկն այս տարի առաջին դասարան է հաճախել։ Նախկինում առիթ ունեցել էինք ասելու, որ փոքրիկ Արփին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներից է։
Հենց այդ կրթական հաստատության նախակրթարանն է բալիկը հաճախել մինչ այս։
Հայտնի է, որ դպրոցական առաջին քայլերը Արփին նույնպես այս կրթական հաստատությունում է արել։ Մինչ Արփին, այս կրթական հաստատությունում են սովորել նաև Արփիի ավագ քույրերն ու եղբայրը։
Սա նշանակում է, որ ընտանիքի համար միանգամայն ընդունելի է այս հաստատության ինքնատիպ մոտեցումը գիտելիք և հմտություններ մատուցելու հարցում։