Նիկոլ Փաշինյանի կոշտ ուղերձը Ադրբեջանին

Շատ ավելի ուժեղ էր Ադրբեջանի բարոյահոգեբանական վնասը, քան նույնիսկ ֆիզիկական։ Այնտեղ անկայուն վիճակ է, ու իրենք ներքին դժգոհության էներգիան որոշեցին ուղորդել Հայաստան։

Հակառակորդը սադրեց այն ժամանակ, երբ մենք ներգրավված էինք բանակցույթունների մեջ։ Իհարկե, դրանք ետ մղվեցին ու մենք ամրացրինք մեր դիրքերը։

Մենք հորդորում էինք չխոսել ուժի դիրքերից։ Հուլիսի տաներկուսին Հայաստանը   մերժեց ուժի սպառնալիքը ու ցույց տվեց, որ իրենց ուժի սպառնալիքները իրական հարաբերակցությունը չեն ցուցադրում։ Նախևառաջ գործողությունների որակն է դա, ոչ թե սպառազինությունը։

Տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակն է մերը, ու դա փաստվեց։  Հասրակությունն էլ ցույց տվեց աջակցություն զինված ուժերին ու իրենց լեգիտիմ կառավարությանը։ Սփյուռքը ևս մեզ հետ էր ու մեր ինքնության մասն է։ Մենք հանդես չեկանք Ադրբեջանի ժողովրդին սպառնալիքներով, անգամ չանսալով նրանց սպառնալիքներին, իսկ դա պիտի դառնա միջազգային քննարկան առարկա։

Միակ երկիրը, որ հրահրում էր դա Թուրքիան էր, իր ավանդական հակահայկական քաղաքականությամբ, որը անակնկալ չէր։ Սակայն այդ ագրեսիվությունը պիտի զսպվի մեր ջանքերով։

Понравилась статья? Поделиться с друзьями: