Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարություն է արել. ի՞նչ է սպասվում առաջիկայում

Այսօր արագացված ընթացակարգով ԱԺ-ն երկու ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների ծրագիրը: Այս գործընթացներին հրաժարվեցին մասնակցել ընդդիմադիր ուժերը:

Իմքայլականներից բոլոր պատգամավորները մասնակցել էին քվեարկությանը՝ միահամուռ կերպով տալով իրենց դրական քվեն: Քիչ առաջ վարչապետն ամփոփիչ գրառմամբ է հանդես եկել՝ ի մի բերելով իրադարձությունների ընթացքը:

Ամփոփելով այսօրվա արդյունքները՝ վարչապետը հայտնել է, որ Սահմանադրական դատարանի գործող դատավորներից երեքը պետք է ուղարկվեն թոշակի, քանի որ լրացել են նրանց աշխատանքային ժամկետները:

Պաշտոնանկ է արվելու նախագահ Հ. Թովմասյանը, ով այսօր հայտարարել էր, որ մտադիր է առաջ գցել Ռ. Քոչարյանի գործով դատավարությունը՝ այն ավելի շուտ սկսելու և ավարտելու համար:

Ավարտելով իր գրառումը՝ վարչապետը հպարտություն է հայտնել իր քաղաքական թիմի միասնականության առիթով: Վարչապետի գրառման տակ ակնթարթորեն հայտնվել են դրական ու ոգևորող կարծիքներ: Շատերը գրել էին, որ շուտ էր պետք այդօրինակ գործընթացների դիմել:

Վարչապետի ամփոփիչ խոսքը կցված է ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!