Վարչապետ Փաշինյանը հանդես էր եկել կոչով, այն մասին, որ յուրաքանչյուրն իր ֆեյսբուքյան էջում հրապարակի հայտարարություն ՝ վիրուսից պաշտպանվելու նախանշված կանների վերաբերյալ: Հայտարարության ցանկալի ձևաչափը Փաշինյանը տեղադրել էր իր էջում:
Բազում քաղաքական գործիչներ, հայտնի մարդիկ , սովորական քաղաքացիներ հետևել են վարչապետի կոչին ՝ իրենց իսկ էջերում տեղադրելով հայտարարությունը: Քաղաքացի Գայա Խաչատրյանը, սակայն, վարչապետի խնդրանքն իրականացրել է կրեատիվ և շատ օրիգինալ մոտեցմամբ. նա հրապարակել է տեսանյութ, որն ուղեկցվում է իր իսկ կողմից հայտարարության տեքստի ընթերցմամբ:
Վարչապետ Փաշինյանին դուր է եկել գաղափարը և նա այն տեղադրել է իր էջում ՝ շնորհակալություն հայտնելով օրիգինալ տեսանյութի համար: Հիշեցնենք , որ առողջապահության նախարարի վերջին հայտարարության համաձայն՝ երկրում կորոնավիրուսային իրավիճակը մնում է լարված, իսկ այդ դրությունը հաղթահարելու միայն երեք հայտնի կանոն կա , որոնցից մեկն էլ վերաբերում է դիմակ պարտադիր կրելու պահանջին:
Մեր բոլորիս բարձր գիտակցության և պատասխանատվության շնորհիվ միայն հնարավոր կլինի հաղթահարել արհավիրքը: Վարչապետ Փաշինյանի վերջին կոչ-խնդրանքը նույնպես դրան է ուղղված:
Շնորհակալ եմ նման օրիգինալ արձագանքի համար։
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 12 июня 2020 г.