Նիկոլ կամ Փաշինյան անուն-ազգանունը չեմ ուզում լսել․ Սոս Ջանիբեկյան

Քանի որ Սոս Ջանիբեկյանը տևական ժամանակ հանդես է եկել իշխանամետ դիրքորոշմամբ, շատերը իշխանության հանդեպ իրենց ունեցած բողոքն ուղղում են նաև դերասանին՝ հաշվի առնելով նրա դիրքորոշումը։

Դերասանը մի որոշ ժամանակ առաջ այդ մեղադրանքներին բերում էր հակափաստարկներ՝ հարցը քննարկելով նախկինների ու ներկաների համեմատության համատեքստում։

Դերասանին շատերը մեղադրում էին Ն․ Փաշինյանի իշխանությանը ծառայելու մեջ, իսկ վերջերս օգտատերերից մեկը գրել էր, թե նա Ն․ Փաշինյանի կապիկն է։

Չնայած դերասանն այս հարցում հնարավորինս զուսպ է և չի վիրավորում իրեն վիրավորողներին։ Այսօր դերասանը հանդես է եկել ուշագրավ գրառմամբ, որն էլ դարձյալ տարատեսակ քննարկումների առիթ է դարձել։

Սոսը գրել է, որ այլևս ինքը չի ուզում լսել Նիկոլ Փաշինյանի անունն ու ազգանունը, նախկիններինը՝ առավել ևս։

Այսպիսով նա առաջին անգամ իր դիրքորոշման փոփոխությունն է հայտնել, ինչն էլ տարակարծությունների առիթ է տվել։ Յուրաքանչյուր նման հրապարակմանը հաջորդած քննարկումների ալիքը ստիպում է դերասանին վերանայել գրառումը և փակել այն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!