«Նիկոլին պետք է վռնդել, որ բանակը գործի․ նա կործանում է երկիրը»․ Վազգեն Մանուկյան․ տեսանյութ

Վազգեն Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում է ունեցել , որի ժամանակ նշել է, որ օր առաջ ազատվել է պետք Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա երկիրը տանում է կործանման։

Լրագրողի հարցին, թե որպես փորձառու քաղաքական գործիչ, ի՞նչ է պատրաստվում անել Փաշինյանից ազատվելու համար, Մանուկյանը պատասխանել է, որ դա ժողովուրդը պետք է որոշի, անհրաժեշտ է համաժողովրդական շարժում։

Իսկ առաջնորդների համար ընդգծել է, որ մտածել պետք չէ․ երբ առաջանա ժողովրդական շարժումը, առաջնորդ կլինի։

«Փրկիչ մի փնտրեք, փրկիչ չկա, ուղղակի ամբողջ ժողովուրդը պիտի գիտակցի՝ այս ճանապարհն ուր է տանում և ոտքի ելնի․ էդ ժամանակ ինքնաբուխ կառաջանա և՛ երիտասարդ, և՛ հասակով, և՛ փորձով առաջնորդներ»,- ասել է Վազգեն Մանուկյանը։ Այնուհետև նշել է՝ Հայաստանում ընտրությունների միջոցով երբեք որևիցե խնդիր չի լուծվել։

Հայտարարել է, որ դրանք ոչ լեգիտիմ ընտրություններ են եղել։ Առավել մանրամասն դիտեք վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: