Նիկոլայ Ծատուրյանը հորդորում է միայն պոզիտիվ տրամադրություններ գեներացնել։ Նիկոլայի թոռն էլ հենց հիմա Մարտակերտում է ու նա նույնիսկ մի գրամ սկեպտիցիզմ չունի, որ ամենը լավ է լինելու։
Ծատուրյանը նաև նշել է այն աղջիկներին, որոնք էստեղ էլ հերոսական գործեր են անում, որ տղերքը էնտեղ լավ զգան։ Բրավո իրենց էլ։ Ն․ Ծատուրյանը մշտապես ակտիվ քաղաքացի է եղել, մշտապես իր կարծիքը աներկբայորեն հանրայնացրել է ու չի տրվել մանիպուլյացիներին։
Արվեստի գործիչների կոչերը այս օրերին ուրույն տեղն ունեն ու գոտեպնդող են հնչում, քանզի մասնագիտացումը էական չէ, երբ կռիվ ու հայրենիքի հարցն է։ Հետևաբար արվեստագետ ես, թե ռազմիկ, դու մի խնդիր ունես հաղթահարելու, իսկ դա հաղթության ժամին հասնելն է։
Մենք, Ն․ Ծատուրյանի նման մեզ պոզիտիվ էներգիաներով պետք է սնուցենք, նույնիսկ այսքան նեգատիվը լսելով, քանզի մեր պոզիտիվ էներգիաները կուղղվեն տիեերք, որն էլ կգոտեպնդի մեր առաջնագծի քաջերին։ Փառք Ձեզ։