Նիկո՛լ, դու ոչ թե փախչող ես, այլ ամբողջ կյանքով թռած․ Անահիտ Մուտաֆյանի սկանդալային գրառումը

Դերասանուհի Անահիտ Մուտաֆյանը հերթական սկանդալյին գրառամաբ է հանդես եկել, որտեղ նեկայացրել է Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված, որը ՀՀ Վարչապետը հնչեցրել է Գերմանիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ իր քաղաքական կենսագրության մեջ ապացուցել է, որ փախչող տեսակ չէ, ապա հավելել, որ եթե ծնկներն անգամ ծալվեն, միևնույնն է ժողովրդի տված պատասխանատվությունը կրելու է։

Վարչապետի ելույթի այս հատվածը դերասանուհի Անահիտ Մուտաֆյանն առանձնացրել է և հանրայանցրել սոցիալական իր հարթակում։ Դրան կից նա գրել է․ «Սա ասում է մեկը, ով 2008-ի մարտի 1-ին սադրեց ժողովրդին դուրս գալ պետության և պետականության դեմ և փախավ,

սա ասում է մեկը, ով 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրեց կապիտուլյացիան և փախավ, սա ասում է մեկը, ով իր ժողովրդից պաշտպանվում է ոստիկանական կառդաններով։

Նիկո՛լ, դու ոչ թե փախչող ես, այլ ամբողջ կյանքով թռած»։

Понравилась статья? Поделиться с друзьями: