Համաճարակի դեմ պայքարի և կանխարգելման վերաբերյալքննարկումներ են անցկացվել։ Հարցուպատասխան ձևաչափում մասնակցել են Առողջապահության նախարարը և պատգամավորները։
Շատ հարցեր հնչեցին և բանավեճեր տեղի ունեցել։ Արա Զոհրաբյանը հարցրեց նախարարին, որ հայտնի է իր պատվաստված լինելու փաստը և ինքնին հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Անահիտ Ավանեսյանը դիմակ կրում, եթե պատվաստված է։
Ավանեսյանն ասաց՝ պատվաստումից հետո անգամ պետք է պահպանել համաճարակով պայմաավորված կանոններն ու կանխարգելիչ միջոցառումները, քանի որ վարակը արագորեն մուտացվում է և ստեղծում մի իրավիճակը, ինչը որ ունենք այժմ։
Արեգնազ Մանուկյանը նույնպես դիմեց նախարարին՝ ասելով, որ նախարարը վատ օրինակ է ծառայում հանրությանը, երբ ամբիոնից ելույթ է ունենում, հանում է դիմակը, դնում ամբիոնին, ապա կրկին վերցնում և կրում դեմքին։ Պատգամավորի խոսքով դա առավել վտանգավոր իրավիճակ է։
Նախարարը Արեգնազ Մանուկյանին ասաց․ «Ներողություն եմ խնդրում, որ դիմակը դեմքիս ջուր չեմ կարողանում խմել, պատահում է՝ ինչ անեմ»։