Անահիտ Սիմոնյանը որդու մասնակցությամբ կադրեր է հանրայնացրել և կից հուզառատ գրառմամբ հանդես եկել։
Նա գրել է, որ չի ստացվում համակերպվել և հաշտվել կատարվածի հետ, բայց գիտակցում է, որ ուժեղ է և հանուն որդու պետք է ուժեղ մայր լինի։ «Նեղացած չեմ Աստծուց, որ երեխայիս անհայր թողեց, դա Աստծո կամքն էր»,- գրել է երգչուհին։
Շարունակելով՝ հավելել է՝ Հայկոն գիտեր, որ Անահիտը ուժեղ կին է և հիմա պարտավոր է նորովի նայել կյանքին և, ցավոք սրտի, շարունակել ապրել առանց Հայկո։ Համոզված է՝ կյանքի տարբեր իրադարձություններում իրենց հրեշտակը՝ Հայկոն, երբեք չի թողնի իրենց։
Հայտնում է, որ շարունակելու է ապրել ինչպես սովորեցրել էր Հայկոն․ չկարդալ բացասականն ուղղված իր հասցեին, արհամարհել տհաճ մարդկանց և շարունակել ապրել հանուն Արմանի։
Լինել ուրախ մայրիկ, որքան էլ դժվար լինի։ Հորդորել է չհետևել իրեն համացանցում, եթե պետք է էջում թողնել բացասականը։
Նշում է, որ կշարունակի կիսվել ընտանիքի գեղեցիկ օրերի հուշերով ։ Հայտնել է, որ շուտով կվերադառնա։