Նա տարավ իմ սիրտն ու հոգին. դժբախտ պատահարի պատճառով մեծ կորուստ է եղել Լիա Զախարյանի ընտանիքում

Հանրահայտ արտիստուհի Լիա Զախարյանի ընտանիքում մարդկային դժբախտ կորուստ է գրանցվել։ Կյանքից հեռացել է Լիայի տատիկը։ Լիայի գրառումից հասկանալի է դառնում, որ նրա տատիկը մահացել է դժբախտ պատահարի պատճառով։

Լիան ափսոսանքով ու ցավով լի հրապարակում է արել՝ գրելով, որ իր տատիկին ինքը շատ է սիրել։ Նա նշել է, որ տատիկն իր համար սովորական տատիկ չի եղել, նա մոր պես է եղել Լիայի համար, ուստի Լիան նրան կրկնակի սիրով է սիրում։

Լիան նաև լուսանկարներ է տեղադրել իր և տատիկի մասնակցությամբ։ Նա գրել է, որ միշտ կարծել է, թե կհասցնի իր տատիկից շատ համեղ թխվածքաբլիթներ պատրաստելու գաղտնիքները սովորել։ Նա դեռ ծատ ծրագրեր է ունեցել տատիկի հետ կապված։

Լիան գրել է, որ տատիկն է եղել իր դաստիարակն ու լավագույն ընկերը, ով գնալով իր հետ տարել է թոռնուհու հոգին ու սիրտը։

Понравилась статья? Поделиться с друзьями: