Նա հանդիպեց տղամարդու և փոքրիկ աղջնակի․ երեխայի շուրթերին նայելով՝ հասկացավ․ այստեղ ինչ-որ բան այն չէ

Մի անգամ զբոսնելիս Նազիրն նկատեց կամրջով քայլող տղամարդու և շուրջ 11-ամյա աղջնակի։ Երեխան երջանիկ չէր երևում։ Ամենայն հավանականությամբ, աղջնակը վախենում էր, ինչը Նազիրը միանգամից զգաց։ Բացի այդ, անծանոթը բռնել էր երեխայի դաստակը և ամուր սեղմել։

Երբ նրանք միմյանց մոտեցան, Նազիրը նկատեց՝ ինչպես աղջնակը շարժեց շուրթերը՝ ինչ-որ բան շշնջալով։ Նա գրեթե անձայն ասաց․ «Օգնի՛ր ինձ»։ Նազիրը որոշեց օգնել, եթե անգամ դա ռիսկային լինի։ Երիտասարդը վազեց դեպի նրանց և խլեց երեխայի ձեռքը։

«Դու այս մարդուն ճանաչու՞մ ես»,-հարցրեց Նազիրը։ Աղջնակը միայն բացասաբար շարժեց գլուխը։ Տղամարդը փորձեց բռնել նրա թևը, սակայն Նազիրը փակեց վերջինի ճանապարհը։ Նա անմիջապես ոստիկանություն կանչեց։ Տղամարդը փորձեց փախչել, բայց Նազիրը թույլ չտվեց։

Նազիրի նման մարդկանց շնորհիվ փորձում ես հավատալ՝ աշխարհում գոյություն ունի բարությունը և կարեկցանքը։ Աղջկա ընտանիքը երիտասարդին «հերոս» է անվանում։ Եվ իսկապես, ո՞վ իմանա, ինչ կպատահեր երեխայի հետ, եթե Նազիրը չօգներ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!