Նա ինձ ստիպում է ավելի լավը լինել… Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ սիրելիի և մասնագիտական դժվարության մասին․ տեսանյութ

Սիրված արտիստ Աշոտ Ղազարյանի թոռնուհին տաղանդավոր երգչուհի է, ով երաժշտական հարթակներում ցույց տալով իր տաղանդը՝  կարողացել է հաղթանակ գրանցել։

Անահիտ Ադամյանին, սակայն, առավել հաճախ ճանաչում են տաղանդավոր հումորիստ, դերասան Աշոտ Ղազարյանի թոռնուհին լինելու հանգամանքով։ Օրերս երիտասարդ երգչուհին հարցազրույց է ունեցել, որի ընթացքում հետաքրքրական հարցերի է պատասխանել։

Անահիտը խոսել է սիրելիի, մասնագիտական մի շարք դժվարությունների և այլնի մասին։ Իր խոսքում երգչուհին նշել է, որ հայրիկի հետ մի խոսակցություն է ունեցել, որից հետո հստակ որոշում է կայացրել, որպեսզի գա Հայաստան և երաժշտական պատշաճ կրթություն ստանա։

Հայաստանը նա սիրում է և հայրենիքում իրեն չափազանց լավ  է զգում։ Այժմ երգչուհին հայրենքիում է։ Նա նկարահանման հրապարակ ընկերոջ հետ էր եկել։ Նշել է, որ քսանամյակը լրանալուց հետո կօրինականացնեն հարաբերությունները։

Երգչուհին հավելել է, որ սիրելին դեմ չէ իր երաժշտական գործունեությանը։ Երիտասարդ երգչուհու անկեղծ զրույց առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: