Նարինե Գրիգորյան․ Այս բևեռացումը վնաս է մշակույթին

Նարինե Գրիգորյանը եզակի տաղանդավոր արտիստներից է հայ բեմի ու ֆիլմերի։ Նարինեն այն մարդկանցից է, որ չի դադարեցնում գործելը։

Էական չէ նույնիսկ, հիմա թատրոնները փակ են, Նարինեն քրտնաջան ստեղծագործում է ու մտածում է ելքեր բեմ դուրս գալու համար։ Վերջին հայտարարությունը Արա Խզմալյանի, որ կան կենսաթոշակային թատրոններ, աղմուկ առաջացրեց, ու այն թատրոններին ում Խզմալյանը համարել էր իսկապես ստեղծագործող, կարծես թիրախավորվեցին ու նրանց մեջ էր Նարինեն ևս ու Համազգային թատրոնը, քանի որ ասացին Նարինեն Խզմալյանի մտերիմն է։

Սակայն կա՞ մարդ, ով կասկածում է, որ Նարինե Գրիգորյանը փառահեղ արտիստ է, ռեժիսոր-դերասանուհի։ Ինչու՞ որոշեցին միջակները մեղադրել նրան, որ Ա․ Խզմալյանի մտերիմն է, տարօրինակ է։ Ա․ Խզմալյանի վերջին հայտարարությունից հետո հատկապես կամերային- երաժշտական թատրոնը հայտարարեց, որ սա իրենց փակելու ծրագիր է։

Համատեղ հարցազրույցի ժամանակ Ն․ Գրիգորյանը ու Ս․ Ստեփանյանը խոսել են Խզմալյանի հայտարարության մասին, որտեղ Նարինեն նշել է, որ այս բևեռացումը միայն վնաս է մեր մշակույթին։ Ս․ Ստեփանյանը նշել է, որ վիրավորված է Խզմալյանից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!