Այժմ, երբ կրկին շոշափվում է կռվի թեման, կրկին սիրտը մարդու լսել է ուզում նմանօրինակ ոգեշնչող ու թևավորող կատարումներ։ Նարեի երգը մշտապես հիմն է մնալու մայրերի, որ ուղարկել են տղերքին իրենց սահման։
Փառավորված հոգիներ, որոնք գիտակցում են լրջությունն ու դժվարությունները, բայց մոտիվները աներկբա ու անխախտ են։ Կա պահել-պահպանելու հայրենիք ու դրա դեմ ամենը ու ամենը զիջում են, քանզի կարևորագույնն է դրված նժարին։ Երգում խիզախական գործողությունների նկարագրությունն է ու մոր ապրումները․․․
Նարեն ինքը չի դիմանում ու հուզվում է կատարման ժամանակ, քանզի մենք մեր սերունդը վկա է ևս պատերազմ ասվածին ու մենք դա լսելով չգիտենք։ Մեր զգացածն է․․․մեր ապրածն է․․․Շարունակում են սրտի անկանգ տրոփյունով աչք ունենալ լուրերի ու հուսալ լավ լուրերի։
Ու երնեկ երգի բառերի նման, բոլորս մատաղ անենք ու այդ մատաղին ներկա լինեն բոլոր մեր զինվորները։ Թող ոչ մեկի աչքը թաց չմնա այս օրերից հետո։