Նարեկ Սիրունյանը մեր ժամկետային զինծառայողներից է և ընդամենը մի քանի ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է նմանը չունեցող պատերազմը։ Նարեկն անցել է պատերազմի բոլոր փուլերով, բոլոր պարունակներով։
Նախ բարձրացել է դիրքեր՝ ընկերների հետ մասնակցելով պաշտպանական մարտերին, հետո մի քանի տեղով վիրավորում է ստացել, որից հետո իր վեց վիրավոր ընկերների հետ պատսպարվել է Վանք գյուղի անտառային տներից մեկում։
Նարեկն ու ընկերները սնվել են տանտիրուհու փակած պահածոներով։ Մի քանի տեղով վիրավոր լինելով՝ Նարեկը շատ արյուն է կորցրել, քառասուներեք օր չի կարողացել շարժել վերջույթները, դժվարացել է շարժվել առհասարակ։
Այդ օրերի ընթացքում ծանր վիրավորված ընկերներից երկուսը մահացել են նրանց աչքերի առաջ։ Նարեկին շատ է օգնել իր մյուս ընկերը։ Երբ հակառակորդի զինվորները նրանց գտել են, տղաներին Բաքու են տարել, որտեղ էլ վիրավոր ժամկետային զինծառայողներին որոշակի բուժում են տրամադրել։
Նարեկի անչափ խորիմաստ դատողությունները և հուզիչ պատմությունն ամբողջությամբ՝ կից։