Նարեկ Բավեյանը երկար դադարից հետո նոր երգի պրեմիերայով է հանդես եկել․ ահա թե ում հետ դուետով է նա հանդես եկել

Հանրահայտ արտիստ ու նաև երգիչ Նարեկ Բավեյանը վերջապես հանդես է եկել նորությամբ, որը երգարվեստի ոլորտին է վերաբերվում։ Նա նոր երգի պրեմիերա է ներկայացրել, որը ծնվել է համագործակցության արդյունքում։

Նարեկը երգը ներկայացնում է Մաշ Իսրայելյանի հետ դուետի միջոցով։ Երգը վերնագրված է «Իմը չի» ձևակերպմամբ։ Երգի հեղինակն անձամբ երգիչներից մեկն է՝ Նարեկ Բավեյանը, ով գրել թ երգի երաժշտությունն էլ, խոսքերն էլ։

Երգի գործիքավորմամբ զբաղվել է Արա Թորոսյանը։ Երգում լսվող կիթառը հնչեցնում է երաժիշտ Կարո Սարաֆյանը։ Երգն աշխույժ, մեղեդային գործ է սիրո թեմատիկայով։

Երգն առանց համապատասխան տեսահոլովակի է ներկայացվում։ Այն կարելի է ունկնդրել Նարեկի յութուբյան հարթակում՝ իր և Մաշ Իսրայելյանի լուսանկարներից մեկի ուղեկցությամբ։ Լուսանկարն արել է Դիանա Սարգսյանը։

Նարեկ Բավեյանի և Մաշ Իսրայելյանի դուետային կատարմամբ հնչող «Իմը չի» գեղեցիկ երգի պրեմիերան կարող եք վայելել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: