Նատալյա Օրեյրոն կոչ է արել օգնել Սյունիքի Վերիշեն գյուղին․ ուշագրավ տեսանյութ

Հանրահայտ դերասանուհի և աշխարհահռչակ երգչուհի Նատալյա Օրեյրոն հատուկ տեսաուղերձով է հանդես եկել։ Նա այդ ուղերձով դիմել է իր բոլոր երկրպագուներին՝ խնդրելով նրանց, որ աջակցեն և օգնեն Հայաստանին, մասնավորապես Վերիշեն կոչվող համայնքին։ Նատալյան իր խոսքում իրեն դիտողներին ողջունելուց հետո նշում է, որ բարեգործական ակցիայի շրջանակներում հավաքված գումարը պետք է ծառայի այդ համայնքում գտնվող մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներին։

Նատալյան հորդորել է բոլորին, ովքեր լսում են իրեն, նվիրատվություն անեն Հայաստան հիմնադրամի կազմակերպած դրամահավաքի շրջանակներում։ Նշենք, որ հիմնադրամի այս տարվա դրամահավաքի հանդիսավոր արարողությունը մեկնարկելու է քիչ անց։

Հիմնադրամի արարողությանն իրենց մասնակցությունն են բերելու բազմաթիվ հանրահայտ դեմքեր, ովքեր իրենց ներկայությամբ ավելի արդյունավետ են դարձնելու դրամահավաքը։

Ա․ Օրեյրոյի կոչը իր երկրպագուներին, որտեղ երգչուհին հորդորում է աջակցել հայկական Վերիշեն կոչվող համայնքին, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!