«Նանիկ արա․․․»․ երգում են հերոս Վարդան Ամալյանի ծնողները․ տեսանյութ

Արցախյան վերջին պատերազմը ցավով ու տառապանքով լցրեց հայի սիրտը թե՛ սփյուռքում, թե՛ հայրենիքում։ Եվ կյանքն այլևս առաջվանը չէ, ինչքան էլ որ մարդիկ փորձում են կյանքը շարունակել բնականոն հունով։

Փոխվել է ամեն բան և անգամ ուրախ առիթներին մարդու հոգին թախիծն է պատում, երբ մեկ րոպե լռությամբ հարգում են անմահացած տղաներին։

Ժամանակը թռչում է և մեկ տարուց էլ ավելի է ինչ նրանք այլևս մեզ հետ չեն, բայց ասես արհավիրքը երեկ  էր, որ տեղի ունեցավ։ Մեկ տարուց ավելի է ինչ ծնողները ցավն ու կսկիծը սրտներում գոյատևում են առանց որդիների։

Այդ անասելի, աննկարագրելի ցավը խեղդում է և երբեք էլ չի թողնի ազատ շնչել։ Ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ իրենց հոգու երգն են երգում անմահացած Վարդան Ամալյանի ծնողները։ Հերոսի հայրը երգիչ-երգահան Դավիթ Ամալյանն է։


Օգտատերերը իրենց ցավակցություններն ու զորակցությունն են հայտնել մեկնաբանություններում ։ Հերոսի ծնողների հիանալի և հուզիչ կատարումը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!