«Նայում եմ ուշադիր, որ տեսնեմ` ոնց են «պայքարում» Հայկոյի համար․ պարզվում է` ուտում–խմում են ու չեն էլ ամաչում ցուցադրում են սեղանի պարունակությունը»․ Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը, ով գրեթե միշտ քննադատական գրառումներով է հանդես գալիս, այս անգամ անդրադարձել է Հայկոյի ընկերների կողմից հրապարակած տեսանյութին։ Այդ տեսանյութում Կամո Սեյրանյանը, Սյուզան Մարգարյանը, Ալլա Լևոնյանը և այլ հայտնի դեմքեր հերքեցին Հայկոյի մահվան վերաբերյալ սուտ տեղեկությունը, որը շրջանառվում էր համացանցում։

Այդ հայտնի տեսանյութի մասին Ճաղարյանը գրել է․ «Ախր լռելու բան չի. հնարավո՞ր է էս աստիճանի ……. լինել։

Ասում են` հիվանդանոցում են, «պայքարում են» Հայկոյի հետ միասին, և սուտ է, որ նրա վիճակը ծանր է։ Նայում եմ ուշադիր, որ տեսնեմ` ոնց են «պայքարում»։

Պարզվում է` ուտում–խմում են և չեն էլ ամաչում, ցուցադրում են սեղանի պարունակությունը։ Չեմ ասում` սովից մեռեք։

Բայց հնարավոր չի՞ էդ անտեր սեղանից հեռու գնաք և թեմային հարիր «միջավայրում» խոսեք։ Վախենում էիք` նարինջը թռցնող լինի՞։ Թե ինչ սատանա մատս շարժեց, որ բացեմ էդ նողկալի տեսանյութը։ Զզվելի էր ուղղակի։ Եղկելի՛»։

Понравилась статья? Поделиться с друзьями: