Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ այս օրերին յուրաքանչյուր հայի համար մեկ գերու վերադարձը իրական տոն է դառնում։ Ամենասովորական օրը ուրախությամբ ու երջանկությամբ է լցվում, երբ իմանում ենք, որ գերի է վերադարձել։
Այդ ուրախության ու երջանկության ֆոնին է, Ադրբեջանում կրած տանջանքներն է, որոնց հերոսաբար դիմադրել են տղաները, հերոս դարձնում նրանց։ Այս մոտեցման հետ համաձայն չեն մի շարք հասարակական, քաղաքական և մշակութային ներկայացուցիչներ։
Ջիվան Աբրահամյանը, ով բավականին ակտիվ է համացանցում և արդեն մեծ լսարան ունի, համացանցային իր հարթակում դժգոհություններ է հայտնել այս մասին։ Նա գրառում է կատարել, որտեղ նշել է, որ ինքը ճանաչում է իրական հերոսների։ Այնպիսի հերոսների, ովքեր նախընտրել են իրենց կյանքը զոհեն, որ գերի չըկնեն։
«Իսկ հիմա նայում եմ, թե դուք ոնց եք գերի ընկնելը հերոսացնում և պրոպագանդում․ դա ինձ համար անընդունելի է։ Հերի՛ք է, խնդրում եմ, վե՛րջ տվեք»։ Գրառման վերջում ակտիվիստը պարզաբանել է, որ ինքը տղաներին ոչ մի վատ բան չի ասում։
«Հանուն ապագա սերունդների դաստիարակության, վե՛րջ տվեք այս կործանարար գործին»,- գրել է Ջիվան Աբրահամյանը։