«Նայեցի Պուտին-Նիկոլ հանդիպումը․ կապիտուլյանտը նույնիսկ «Ադրբեջան» բառն է վախենում արտաբերել»․ Էդուարդ Շարմազանով

Հայաստան-Ռուսաստան հանդիպումն ավարտվեց և առաջ բերեց քննադատությունների մի նոր շարք։

Հասարակության ներկայացուցիչներ մանրակրկտորեն դիտել են հանդիպումը, սերտել բ մանրամասները և փորձում են ներկայացնել վերլուծություններ կամ քննադատություններ շարքը։ Երկու երկրների ղեկավարների հանդիպանն է անդրադարձել նաև Էդուարդ Շարմազանովը։

Նա համացանցային իր հաշվում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ Փաշինյանն ակնհայտորեն խուսափում էր խոսքում կիրառել Ադրբեջան բառը, քանի որ վախենում էր ուղիղ քննադատությունից։ Նախկին պատգամավորը գրել է՝ Փաշինյանը խոսում էր ինքնիշխան Հայաստանից, բայց դարձել է կամակատար։

Շարմազանովը մասնավորապես գրել է․ «Կապիտուլյանտը նույնիսկ «Ադրբեջան» բառն է վախենում արտաբերել, էլ ուր մնաց «Արցախի կարգավիճակ », «Լեռնային Ղարաբաղի դեօկուպացիա» բառակապակցություններ արտաբերի։ Սա էլ «պողպատե առաջնորդը», որ վախենում է «շաքարը» բարձրանա Ալիևին քննադատելուց։

Ինքնիշխան Հայաստանից էր խոսում,բայց դարձավ «խալխի» կամակատար»։ Բազմաթիվ օգտատերեր Շարմազանովին հանդիմանել են և հորդորել հիշել իր թիմի ղեկավարած տարիները։

Понравилась статья? Поделиться с друзьями: