Գրեթե բոլորին է հայտնի Անդրեի՝ օրերս կատարած գրառումը։ Երգիչն իր մտքերն էր արտահայտել և հարկ համարել, որ այդ մասին իմանան բոլորը և դիմել էր բոլոր այն մարդկանց, ովքեր կամա, թե ակամա անտարբերություն են ցուցաբերում։
Անդրեի այդ գրառումը լայն քննարկումներ և ապա սուր քննադատությունների ալիք բարձրացրեց։ Երգիչն իր գրառման մեջ նշել էր, որ Եվրատսիլում Հայաստանը հաղթանակ կգրանցի, որին էլ հայ ազգինկստիպի ստատուսներ գրել, հպարտանալ, հիանալ և մոռանալ Հայաստանի և Արցախի իրական վտանգի մասին։
Սուր քննադատություններից հետո Անդրեն ևս մեկ հրապարակմամամբ է հանդես եկել և պարզաբանել նախորդ գրառումը։
Նա գրել է, որ իր նախորդ գրառումը Բրյունետին չէր վերաբերում։ Տաղանդավոր հայուհուն երգիչը հաջողություն է մաղթել, սակայն միևնույնն է հայ հանրությանը մեղադրել անտարբերության մեջ։
Երգչի երկու գրառումների վերաբերյալ մանրամասները դիտեք վարը կցված տեսանյութում։