Նախարար Վահան Քերոբյանն իր նորածին հինգերորդ բալիկի հետ լուսանկար է հրապարակել

Նախարար Վահան Քերոբյանը մեր այն պաշտոնյաներից է, ով նաև բազմազավակ հայր է։ Նա վերջերս իր սոցհարթակային տարածքում տեղեկացրել էր, որ լույս աշխարհ է եկել նրա հինգերերոդ զավակը՝ տղա երեխա։ Այսօր նա իր բալիկի հետ լուսանկար է տեղադրել՝ լուսանկարը վերնագրելով «Ձագս»։

Վահան Քերոբյանն իր հրապարակումներում, իր քայլերով ու արրաքներով ցույց է տալիս իր սկզբունքները և տեսակետները։ Դրանք հիմնականում հանգում են ամուր ընտանիք-ամուր հայրենիք գաղափարին։ Նախարարը տարբեր առիթներով հորդորում է մյուսներին, որ մտածեն շատ զավակներ ունենալու և երկիրը ծաղկեցնելու մասին։

Նշենք նաև, որ Վահան Քերոբյանը բավականին համառ ու պայքարող բնավորություն ունի։ Պшտերազմին անձամբ մասնակցած Վահան Քերոբյանը չի վախենում հետպшտերազմական երկրում՝ դժվարին պայմաններում, ստանձնել երկրի տնտեսության ղեկավարի պատասխանատու պարտականությունը։

Օրեր առաջ Վահան Քերոբյանն մեկ այլ լուսանկար էր տեղադրել, որն ընտանեկան էր։ Նախարարը լուսանկարին կից գրել էր հետևյալը․ «Երեխաներ ունենալ, ծառեր տնկել, երկիր կառուցել»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!