Պшտերшզմը՝ որպես իրական шրհшվիրք քառասունչորս օր շարունակ ցնցեց համայն հայությանն ու խլեց լավագույններին։ Հազարավոր լուսավոր տղաների կnրցրեց հայ ազգը, կnրցրեց լավագույն ռшզմագետների, ապագա բժիշկների, նկարիչների և բազմաթիվ մասնագետների, որ վաղը հայրենիքը պիտի ծաղկեցնեին։
Այսօր նրանք հավերժի ճամփորդ են։ Ճանաչենք նրանց անուն առ անուն և լավագույնս սերտենք նրանց գործած սխրшնքները ու հավետ հիշենք, պահպանենք նրանց հավերժ հիշատակը։ Անմшհացած հերոսներից է Սամսոն Ամարյանը։
Նա ծնվել է 1988 թ․, Գորիսի շրջանի Բռունի գյուղում: Տասը տարեկան հասակում Գորիսից տեղափոխվել է Շաքի բնակավայր, հաճախել է Շաքիի միջնակարգ դպրոց, ավարտելուն պես մեկնել ծառայության:
Վերադարձել է բանակից և անմիջապես անցել ծառայության՝ արդեն որպես պայմանագրային զինծառայող: Մասնակցել է հայ֊ադրբեջանական պшտերшզմին։
Նախապես իմանալով, որ հակառակորդը օդային գրnհի է անցնում՝ վազել և տեղեկացրել է ընկերներին, սակայն ինքը չի հասցրել պառկել և զnհվել է шկшնի պшյթյnւնից։ Հիշատակդ հավերժ․․․