Լիզա Ճաղարյանն այն լրագրողներից է, ով մշտապես անդրադառնում է երկրում տեղի ունեցող տարաբնույթ կարևորագույն իրադարձություններին և հայտնելով իր կարծիքը եղելության մասին՝ այն հանրային դարձնում և քննարկումներ առաջ բերում։
Այս անգամ նա կրկին գրառմամբ է հանդես եկել և քննադական խոսք ուղղել։ Լրագրողը մասնավորապես գրել է․ «Նախագահը խոսեց, ու ինչքան կիսագրագետ ասկարիդ կա՝ գլուխը հանեց համապատասխան տեղից ու սկսեց բարբաջել։
Մարդ չգիտի` խնդա, թե լա։ Կոնկրետ ձեզ, հա՛, ձեզ նման ճիճվիկներին Ալենն ու Նիկոլն էլ են շատ, շա՛տ–շատ են։ Բայց նորմալ, ուղեղ ունեցող մարդիկ ի՞նչ մեղք ունեն, որ ձեզ նման միաբջիջների պատճառով տառապում են ու ոնց որ թե դեռ շատ են տառապելու։
Փաստորեն ձեր երազանքը պարտվելն էր, ջահելների գլուխն ուտելն էր, ստորանալն էր, Արցախը կորցնելն էր, Հայաստանն էլ մաս-մաս Ադրբեջանին մատաղ անելն էր։ Ուրիշ պատասխան ես չեմ գտնում։ Կամ էլ հոգեկան հիվանդ եք ու ձեզնմաններին պիտի զսպաշապիկ հագցնել և հասարակությունից առանձնացնել` ոնց որ բորոտներին։ Անուղեղ հավեր»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատել էր Ալեն Սինոնյանին հայտնի միջդեպի համար և նշել, որ նա պետք է հեռացվի պաշտոնից։