Նաիրի Հոխիկյանն ի վերջո հրապարակել է Լապշինի հետ կապված խոսակցության փաստերը․ տեսանյութ

Երբ օրեր առաջ լրագրող Նաիրիր Հոխիկյանի մասնակցությամբ տեսանյութ տարածվեց, տեսանյութում հնչող սենսացիոն տեղեկությունները դարձան իրարամերժ կարծիքների և տեսակետների առիթ։

Ն․ Հոխիկյանն իր հերթին խոստացավ նոր նյութեր հրապարակել, քանի որ Լապշինը կտրականապես հերքել էր հայ լրագրողի խոսքերը։

Այսօր արդեն Ն․ Հոխիկյանը ներկայացրել է այն բոլոր փաստական տվյալները, որոնք կապված են այս թեմայի հետ։ Նա ցույց է տվել նոյեմբերի տասնմեկից սկսած բոլոր ձայնային և տեքստային հաղորդագրությունները, որոնք տեղի են ունեցել իր և Լապշինի միջև։

Լապշինը նոյեմբերի տասնմեկին Ն․ Հոխիկյանին ուղարկած ձայնային հաղորդագրության մեջ հիշեցրել է Գավառում տեղի ունեցած հանդիպման և զրույցի մասին, որից հետո Նաիրի Հոխկիյանը մի քանի անգամ նրան խնդրում է հրապարակային խոսել այդ մասին։

Հրապարակված նյութերից հասկանալի է դառնում, որ Լապշինն անհանգստանում է իր ընտանիքի ֆիզիկական անվտանգության համար։ Ն․ Հոխիկյանի հրապարակած փաստական տվյալները՝ կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: