Հայտնի երաժիշտներից Նաիրա Գյուրջինյանը աչքի է ընկնում աշխատասիրությամբ և նրբաճաշակությամբ։ Արտաքնապես նուրբ ու փխրուն կանացի կերպարի ներքո թաքնված է կայացած և ուժեղ անհատականություն։
Նաիրա Գյուրջինյանը երկու դուստր ունի։ Նրա աղջիկները փոքր են եղել, երբ Նաիրայի ամուսինը հեռացել է ընտանիքից։ Սկզբում Նաիրայի համար շատ դժվար է եղել։
Հետո նա կարողացել է հավաքել ինքն իրեն՝ գտնելով նաև իր տեղը երաժշտական ասպարեզում։ Իր աշխատասիրության, աշակերտների և ուսանողների տված էներգիայի ու սիրո շնորհիվ Նաիրան շուտով կայոն եղ է գրավում երգարվեստի ոլորտում։
Շուտով նրա աղջիկները գերազանցությամբ ավարտում են դպրոցը, ապա նաև նույն կերպ ավատում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, ինչն անասելի հպարտության առիթ է դառնում նրանց մայրիկի համար։
Հետահայաց վերլուծությամբ Նաիրան նշում է, որ ամուսնու հեռանալը սկզբնական շրջանում ցավոտ է եղել, սակայն հետագայում նա հասկացել է, որ ամուսնու հեռանալուց հետո իր թևերն ավելի են բացվել, ինչն էլ իր դրական արդյունքն է տվել։