Նազենի Հովհաննիսյանը իր ինսթագրամում ավանդույթ է ստեղծել

Նազենի Հովհաննիսյանը մեծ վարկանիշ ունի ինսթագրամում։ Նա ամենաշատ հետևորդ ունեցող աստղերից է։ Նազենին ոչ միայն կիսվում է գեղեցիկ նկարնեով, այլ նաև երբեմն խորհուրդներ է տալիս՝խոհարարական կամ կենցաղային։

Վերջերս նա մի նոր բան է սկսել սթորի բաժնում։ Նազենին կարդում Է Նարեկացու Մատյան ողբերգությունից հատվածներ։ Նախապես ընտրում է մեկ գլուխ․այնուհետև կարդում է օն լայն իր հանդիսատեսի համար։ Նազենիի հետևորդները նրան շռայլում են լավ խոսքեր ու շնորհակալություն են հայտնում նման իդեայի և դրա իրականացման համար։

Գլամուրային ինսթագրամին հատուկ չեն նման նյութերը,սակայն Նազենին գուցե որոշել է փոփոխություններ անել, ու կոտրել ստանդարտները։ Նա միշտ խոսել է իր հավատի մասին առ Աստված։ Կիսվել է ուխտագնացություններից հատվածներով,ինչպես նաև Հրաչ Քեշիշյանի հետ միասին ստեղծել են հաղորդում,որտեղ բացահայտում են հակ եկեղեցական կյանքը։

Նազենին իր անձնականը շարունակում է գաղտնի պահել,թեպետ վերջերս նշել է,որ ընկեր ունի,թե ինչպես կզարգանան հարաբերությունները՝ցույց կտա ժամանակը։ Նազենին բազմիցս նշել է,որ երազում է երեխա ունենալ ու դա իր կյանքի ամենանվիրական երազանքն է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!