Մամիկոն Ասլանյանը ,Վանաձորի քաղաքապետը ,դեռ հունվարին հայտնել էր,որ շուտով,շատ շուտով քաղաքը նոր դիմագիծ կունենա և ակտիվ աշխատանքներ կան քաղաքը գեղեցկացնելու,ավելի հարմար ու կոկիկ սարքելու համար։
Նա տեղադրել է 3D հոլովակ,որտեղ Շարլ Ազվավուրի հրապարակը ամբողջովին փոխված,մոդերնիստական տեսք ունի։ Վանաձորցիները շատ են ուրախացել նախագծի տեսքից,որովհետև նման գեղեցիկ այգու կարիքը քաղաքը շատ ունի։ Առհասարակ մեր մարզերում այս խնդիրը շատ է,ու հաճախ հնարավոր չի լինում օրինակ վերցնել երեխային և գնալ որևէ տեղ զբոսնելու,որովհետև այնպիսի վիճակ է,որ պարզապես զբոսնելու տեղ չկա։
Նոր կառավարությունը մեծ ռեսուրսներ է օգտագործում թե ճանապարհաշինության և թե այգիների վերականգման համար,որովհետև սա նաև խթան է տուրիստական,որ տվյալ քաղաքները դառնան ավելի հետաքրքիր ու ձգող։ Եվ միայն արտասահմանցիների համար չէ, այլ նաև այլ քաղաքների, գյուղերի,վերջիվերջո Երևանի համար։
Այս Ամանորին Վանաձորը նաև առանձնացավ իր ձևավորմամբ,ճաշակով,յուրահատուկ ու հեքիաթային էր այն։ Այս տարի ևս կլինեն անակնկալներ ու գեղեցիկ ձևավորումներ հին ու սիրելի քաղաքի համար։