Մսային միջուկով անչափ համեղ, յուրօրինակ կարկանդակներ

Որևիցե համեղ ուտեստի պատրաստումը հիանալի առիթ է ընտանիքին կամ ընկերներին հավաքել համեղ սեղանի շուրջ և հետաքրքիր ու լավ տրամադրությամբ օրն արդեն կարելի է ստացված համարել։ Հանգստյան օրերն էլ իրենց հերթին հրաշալի նախապայման են ստեղծում նման օր ունենալու համար։ Առաջարկում ենք մի բաղադրատոմս, որը աներևակայելի համեղ է և կարելի է մատուցել թեյի հետ ապահովելով ջերմ ու բարի հավաքույթը։

Խմորի համար անհրաժեշտ է՝

Սառը ջուր — 60 գ

Շաքարավազ — 1 ճ․գ․

Աղ — 1 թ․գ․

Թթվասեր — 150 գ

Կարագ — 60 գ

Հավկիթ — 1 հ․

Ալյուր — 550 գ

Միջուկի համար անհրաժեշտ է՝

Հավի ազդրերի միսը-  600 գ

Կարտոֆիլ — 600 գ

Սոխ — 250 գ

Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Կարագ — 100 գ

Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները միախառնել, լավ հունցել և ստանալ էլաստիկ խմոր։ Այնուհետև տեղավորել տոպրակի մեջ և թոնել 30 ր հանգստանալ։ Մինչ այդ կարելի է սկսել միջուկի պատրաստման գործընթացը։

Բաղադրիչները կտրատել քառակուսիներով և միացնել իրար, լավ խառնել, այնուհետև խմորը բաժանել տասներկու հավասար մասերի, յուրաքանչյուրից գրտնակի օգնությամբ ստանալ 2-3 սմ տրամագծով շերտեր, միջուկը դնել կենտրոնում, ավելացնել մեկ կտորկարագ և ստանալ այնպիսի բլիթներ, ինչպես պատկերված է նկարում։

Վրան կարելի է քսել դեղնուցի և կաթի խառնուրդ և թխել սկզբում  220° տաք ջեռոցում 10 ր․, այնուհետև  180 աստիճան  50 ր․։

Понравилась статья? Поделиться с друзьями: