«Մուննաթ մի եկեք, չհղի լինելու մեջ վատ բան չկա»․ Արուս Տիգրանյանը հետևորդին

Արուս Տիգրանյանը համացանցում ակտիվ է և իր ունեցած զբաղվածության հետ մեկտեղ կարողանում է ժամանակ գտնել, կազմակերպել հարցուպատասխան և հետաքրքրական շփումներ հաստատել հետևորդների հետ։

Հաղորդավարուհին հաճախ է բողքում հայ իրականության  մեջ իշխող այն բարքերից, որոնք ենթադրում են մուտք անձնական տիրույթ։ Նրան հաճախ են նման հարցեր հղում, ինչը նյարդայնացնում է հաղորդավարուհին։ Այդ մասին նա երբեմն գրառումներ է կատարում և հորդորում մարդկանց չվարել նման կերպ և հարգանք դրսևորել մարդկանց հանդեպ։

Այս անգամ Արուսը հերթական հարցուպատասխանն է կազմակերպել, որի ընթացքում նա հանրայնացրել է օգտատերերից մեկի հետ ունեցած կարճ զրույցի լուսանկարը։

Օգտատերը նշել է, որ շատ գեղեցիկ զույգ են և անհամբեր սպասում են, թե երբ բալիկ կունենան։ Արուսը լուսանկարը մակագրել է․ «Մուննաթ մի եկեք, չհղի լինելու մեջ վատ բան չկա»:

Արուսին նաև հարցրել են՝ արդյոք մասնակցում է Դիմակահանդես հաղորդմանը, ինչին հաղորդավարուհին պատասխանել է՝ այո։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!