Անմահացած տղաների մայրերն իրենց որդիների հետ հերոս դարձան։ Սևազգեստ մայրերը հերոս են, որ կարողանում են եզր չունեցող վշտին դիմակայել։ Կարոտն այլևս նրանց սրտի միակ բնակիչն է։ Նրանք ապրում են այդ կարոտի, վշտի, անարդարության ու սպասումի հետ և պայքար մղում։ Նրանց պայքարը ներսում է ու անսահման անողոք։ Ապրում են՝ պաքարելով, արցունք թափելով որդիների շիրիմին։
Անմահացած հերոս Նարեկ Գինոսյանի մայրը՝ Կարինե Բադալյանը, երգ է ձոնել իր հերոս տղային՝ Նարեկին։ Երգի խոսքերի հեղինակը Ալինա Կիրակոսյանն է։ Այն կոչվում է «Մոր երգը հերոս որդուն»։ Պատրաստել են անչափ հուզիչ հոլովակ և ներկայացրել հանրությանը։
Հոլովակում անմահացած հերոսների շիրիմներն են։ Այն նկարահանվել է Եռաբլուրում։ Այս հոլովակն անհնար է դիտել և լսել առանց արցունքների։
«Ա՜խ, գոնե հրաշք լինի գրկեմ որդուս մի պահ ու սեղմեմ նրան կրծքիս, սրտի զարկերը զգամ։ Դու իմ լուսավորն ես, դարձար մի աստղ երկնքի․․․»,- հնչում են երգի բառերում։ Հոլովակը դիտեք ստորև։