«Տղես է » կոչվում Լենայի նոր երգը, որը այնքան այսօրվա է, որ փշաքաղվում ես։ Կադրում Լենայի մեջքի ետևում կադրեր են դոկումենտալ կռվից։
Նաև դուդուկահարն է նվագում հոլովակում։ Մոր զրույցն է իր տղայի հետ, ով արդեն չկա․․․Երգը գրել է հենց Լենան, բառերը նույնպես։ Ազդվելով այս մեկ ամսվա եղելությունից։ Գործիքավորումը արել է Արմեն Սարգսյանը, միքսը և մաստերինգը արել է Հարություն Հարությունյանը։
Ռեժիսուրան և մոնտաժը արել է Արմեն Վիրաբյանը։ Դժվարագին օրերի խրոնիկայի վավերագրումն են նման տեսահոլովակները, որոնք ևս պատմություն են դառնում ու հետագայում ապացույց ու փաստ այն ապրումների, որ մենք ապրել ենք, զգացել ենք։
Երբ մարդն հասնում է տիեզերք ու այնտեղի գրավման միտքն է իր ծրագրում, դժվար է ընկալել, թե ինչպես կարելի է մի բուռ հողակտորի համար հարձակվել խաղաղ ազգի վրա։ Բայց մեր հակառակորդն միջնադարյան մտածողությունից դուրս չի եկել ու դժվար էլ գա։