Հայտնի արտիստուհի Ալինա Մարտիրոսյանը բավականին հագեցած և մեծ դժվարություններով լի կյանք է ունեցել, որի մասին նա առիթների ժամանակ երբեմն խոսում է՝ պատմելով այն մասին, թե ինչպես է երիտասարդ՝ տասնութ տարեկան հասակում ամուսնացել, ապա կորցրել ամուսնուն։
Տարիներ անց արտիստուհին դարձյալ կարողացել է ընտանիք կազմել։ Դատելով Ալինայի ներկայիս հրապարակումներից, հարցազրույցներում արտահայտած մտքերից՝ կարելի է եզրակացնել, որ Ալինան ներկայումս երջանիկ է և ներդաշնակ։
Նա ներկայումս ոչ միայն իր մասնագիտության տիրույթում է հանդես գալիս, այլ նաև ոճային կերպարներ է կերտում, որոնք մեկը մյուսից շքեղ են ու նրբագեղ։ Ալինայի տեղադրած վերջին շրջանի կադրերում արտիստուհին տարբեր հագուստներ և զարդեր է գովազդում։
Դերասանուհին նոր լուսանկար է տեղադրել, սակայն այս անգամ լուսանկարը ոչ թե ոճային կերպարի ներկայացում է, որ ընտանեկան բնույթի կադր․ կադրում Ալինան իր քրոջ տղայի՝ Սարգսի հետ է։ Լուսանկարին կից Ալինան գրել է հետևյալը․ «Մորքուրի խելացի, տաղանդավոր տղա»։