«Մորս մոտ Քովիդ թեստի պատասխանը դրական եկավ։ Ասեմ, որ պահպանելով բոլոր ցուցումները բուժումը եղել է տան պայմաններում․․․»

Համավարակի տարածման տեմպերը մեր երկրում դեռ շարունակում են արագ թափով ծավալվել։ Այդ է պատճառը, որ հրամայական է դառնում դրա կանխարգելումը, որը մեր օրերում պատվաստումն է։ Շատերը կիսվում են իրենց փորձառությամբ՝ արտահայտելով մտքեր պատվաստված կամ չպատվաստված լինելու առավելությունների կամ թերությունների մասին։

Ավագանու անդամ Լևոն Զաքարյանը գրում է․ «Սրանից 15-16 օր առաջ մորս մոտ Քովիդ թեստի պատասխանը դրական եկավ։ Ասեմ, որ պահպանելով բոլոր ցուցումները բուժումը եղել է տան պայմաններում։

Իհարկե դժվարություններ եղել են, բայց հաշվի առնելով տարիքը և ուղեկցող հիվանդությունները պիտի ասեմ, որ համեմատաբար թեթև ընթացքով գնում ենք դեպի լավը։ Սա ես վերագրում եմ պատվաստված լինելուն։

Առողջություն բոլորին։ Աստված առաջ»,- իր հրապարակումն ավարտել է Լ․ Զաքարյանը։ Իր հրապարակման մեկնաբանության մեջ Լ․ Զաքարյանը հավելել է, որ իր մայրը բուժաշխատող է և երկար տարիներ աշխատել է որպես ռենտգեն բաժնի բուժքույր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!