Ինչպես նախապես հայտնել էին օդերևութաբանները, օրվա ընթացքում լեռնային վայրերում տեղումներ են եղել առատ անձրևների, իսկ որոշ վայրերում էլ խոշոր կարկուտի տեսքով։ Կարկուտ է տեղացել մասնավորապես Ամասիայի և հարակից վայրերի տարածքում։
Տեղացիների լուսանկարած կադրերից հասկանալի է դառնում, որ կարկուտը բավականին մեծ է եղել, այն էականորեն վնասել է գյուղացիների ցանքատարածությունները, ծառերի բերքը։
Լուսանկարներում կարելի է տեսնել, թե ինչպես է ծառերի բերքը թափվել ծառերի տակ, ճղակոտոր են եղել բերքատու ծառերը, վնասվել են թփերը, ծաղիկները։
Կարկուտը սկսվել է մոտ ժամը 16-ի մոտերքում ու տևել է մոտ կես ժամից էլ ավելի։ Այժմ գնահատվում է Ամասիայի և հարակից տուժած վայրերի բանջարաբոստանային տնտեսությանը պատճառած վնասների չափը։
Նշենք, որ օդերևութաբաններն առաջիկա օրերի համար ևս չի բացառում նման կարկուտների հավանականությունը։ Սպասվում են անձրևային տեղումներ, քամիների ուժգնացում, ջերմաստիճանի որոշակի անկում։