Զառա Արամյանը համացանցային հարիթակում ակտիվ գործունեություն ունի և սիրով է կիսվում հետևորդների, ընկերների հետ իր կյանքի հին ու բարի հիշողություններով։
Եվ ահա այս անգամ դեասանուհի հաղորդավարուհին մի պատմություն է գրառել, որի մասնակիցը Շիրազն է։ Զառան երջանիկ է, որ բանաստեղծի ժամանակակիցն է եղել։ Եվ ահա նա գրում է․ «Առաջին դասարանում էի և մի օր դասընկերուհուս հետ միասին գնում էի տուն…
կանգառում ռուսերենով, քանզի ընկերուհիս ռուս էր, բարձր և անհոգ ձայնով բլբլում էի, մեկ էլ հենց ինձ, ոչ թե ընկերուհուս, մոտեցավ մի տարեց մարդ, ալեխառն մազերով, մոխրագույն, գոտին վերև կապած, թիկնոցով, ձեռքերը մեջքին դրած։
Խիստ հայացքով նայեց ինձ, ուժեղ ապտակեց ու ասաց…«Ի՞նչ է, դու ռո՞ւս ես, որ հայերենով չես խոսում..․ և դանդաղ, գլուխը զայրույթից թափահարելով, հեռացավ… Զարմանքից, ցավից և ավելի շատ կանգառում կանգնած մարդկանց լռությունից ես բարձր լաց էի լինում…
Հանկարծ ինձ մոտեցավ այս տեսարանի ներկա մի կին և շատ ջերմ ձայնով ասած…«Աղջիկ ջան, լաց մի եղիր, ամբողջ կյանքումդ հիշիր, քեզ հենց նոր ընտրեց և ապտակեց մեծն Շիրազը»…»։