Աննա Սիմոնյանի հետ ընտանիք կազմելուց հետո հայտնի արտիստ Մովսես Երեմյանը շատ քիչ ապրեց Հայաստանում։ Շուտով հայտնի դարձավ, որ Աննան բալիկի է սպասում։ Բալիկի ծնունդից չորս ամիս առաջ Աննան միայնակ մեկնեց Ամերիկա։
Այդ ընթացքում Աննան հանդես էր գալիս «Նռան հատիկ» հանրահայտ հեռուստասերիալում։ Դիանա Գրիգորյանն այնպես էր դասավորել, որ ֆիլմում էլ Աննայի հերոսուհին Ամերիկա Մեկնի՝ բալիկ ունենալու նպատակով։
Աննան իր բալիկին հենց ԱՄՆ-ում էլ ունեցավ։ Նրանց միացավ նաև Մովսեսը։ Նրանք մինչ այժմ էլ Ամերիկայում են ապրում՝ն մեծացնելով իրենց առաջին ու դեռևս միակ զավակին՝ Անրիին։ Անրիի հետ ամերիկյան միջավայրից Աննան հաճախ է կադրեր տեղադրում։
Անրին մեծանում է ծնողների մշտական հսկողության ներքո։ Աննայի տեղադրած նոր կադրերում երևում է, թե ինչքան է օր օրի մեծանում փոքրիկ Անրին։ Աննայի հետևորդները նկատել են, որ Անրին գնալով ավելի է նմանվում Աննային ու Մովսեսին։