Մովսես Երեմյանի գեղեցիկ ընտանիքը և ընտանեկան ուշագրավ լուսանկարները

Ժամանակին բավականին հանրահայտ արտիստներից Մովսես Երեմյանն արդեն մի քանի տարի է, ինչ կնոջ և երեխայի հետ բնակվում է Ամերիկայում։ Նրանք Ամերիկա են մեկնել բալիկի ծնվելուց հետո։

Մինչ ամուսնանալը մի որոշ շրջան խոսվում էր այն մասին, որ Մովսեսը ջերմ հարաբերություններ ունի իր խաղընկերուհիներից մեկի՝ Անի Երանյանի հետ։ Սակայն հետո նա ամուսնացավ Աննա Սիմոնյանի հետ։

Շուտով լույս աշխարհ է գալիս զույգի առաջնեկը՝ Անրին, ով մինչ այսօր զույգի միակ զավակն է շարունակում մնալ։ Ընտանիքի համալրման մասին զույգն առայժմ չի խոսում։

Հատկանշական է, որ սոցհարթակներում այս ընթացքում առավել ակտիվ է Աննան, ով էլ ընտանեկան տարբեր կադրերով է կիսվում։ Կադրերից կարելի է ենթադրել, որ ընտանիքն ապրում է ներդաշնակ կյանքով, իսկ Անրին Մովսեսի մշտական ուղեկիցներից է։

Մովսեսն ավելի լռակյաց է համացանցում։ Վերջերս նա Աննայի հետ ջերմ լուսանկար է տեղադրել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!