Հոկտեմբերի 21ին տեղի է ունեցել համերգ՝ Մոսկվայում։ Համերգը մարաթոն խորագիրը մի միտում ուներ, կազմակերպել գումարահավաք Արցախի համար։ «ՆԻԿՈ» պատկերասրահի տնօրեն ու համերգի կազմակերպիչ Գայանե Նիկողոսյանը նշել է, որ իր խնդիրն է եղել նախևառաջ հոգեբանական կողմը, որը ցույց կտար մեր աջակցության նկատառումները, իսկ մյուսը իհարկե ֆինանսական։
Կապ չունի, որ մենք հիմա Մոսկվայում ենք ու գուցե որ ավելի հեռու ենք տպավորություն լինի, թե չենք իդենտիֆիկացվում կռվին։ Ոչ, բոլորս ենք այդ ամենի մեջ։ Մենք ընտրեցինք երաժշտությունը, քանզի բառից ազդեցիկ կարող է լինել այն ու ավելի ընդգծել ցավն ու ապրումներն մեր։ Ես պրոդյուսեր Ելենա Խարակիդզյանին առաջարկեցի միասին համատեղ համերգ անել։
«Ապրիորի» արվեստի կենտրոնի ղեկավարը համաձայնվեց ու իրականացրեցինք համերգ-մարաթոնը։ Միացան օտարազգի երաժիշտներ ևս։
Մոսկվայի հայ անվանի երաժիշտները ևս միացան։ Հնչեցին Ա․ Բաբաջանյան, Կոմիտաս, Պուչինի, Կուրբատով ու այլ հեղինակավոր կոմպոիտորների երաժշտություններ։ Համերգ մարաթոնի ողջ գումարը կուղղվի Արցախին։