Մոնիկա Նազարյանն այն հանրային դմեքերից է, ով մայրիկ դառնալուց հետո իր ոգևորությամբ և ուրախությամբ կիսվում է հետևորդների հետ, սակայն դեռևս թաքցնում է իր դստրիկի դեմքը։
Այդ փաստն աննկատ չի մնացել և բնականաբար հարց է առաջացրել հետևորդների մոտ։ Նրանք երգչուհուն հարցրել են բալիկի դեմքը չցուցադրելու պատճառը, իսկ երգչուհին սիրով պատասխանել է։ Նա ասել է, որ առանձնապես լուրջ պատճառ չկա։
Նա ցանկանում է փոքրիկ Վիկտորիայի դեմքը ցուցադրել, երբ երեխան մի փոքր կմեծանա։ Եվ այսպես, երեկոյան Մոնիկան մի գեղեցիկ լուսանկար է տեղադրել, որտեղ ինքը փոքրիկ Վիկտորիայի հետ է։
Լուսանկարում երևում է փոքրիկ Վիկտորիան։ Նա չքնաղ ու համովիկ բալիկ է։ Մոնիկա Նազարյանի տեղադրած այս լուսանկարը մեծ սիրով և ողջույնի խոսքերով է ընդունվել Մոնիկայի սոցհարթակի հետևորդների կողմից։
Նրանք ջերմագին ու բարեմաղթանքային խոսքեր են ուղղել գեղեցկուհի մայրիկին ու չքնաղագեղ Վիկտորիային։