Մոնիկա Բելուչին դստեր հետ․ երկու աներևակայելի գեղեցկություն մեկ նկարում

Մոնիկա Բելուչին շատերի համար գեղեցկության չափանիշ է։ Սիված, համաշխարհային դերասանուհին բազմաթիվ դերեր է կերտել և գերել հեռուստադիտողին իր կերպարներով։

Բոլոր այն ֆիլմերը, որտեղ Բելուչին դերակատարություն է ունեցել (իսկ նա գրեթե միշտ գլխավոր կերպարներ է կերտել), բարձր դիտողականություն են ապահովել և սիրվել, սիրվել աշխարհի բոլոր ծայրերում։ Դերասանուհու և Վենսան Կասելի 16-ամյա դստեր լուսանկարը դիտելիս՝ մտքում  առաջինը գալիս է հայտնի ասույթը՝ պտուղը ծառից հեռու չի ընկնի։

Բելուչիի դուստրը՝ Դևան, մոդեկային կարիերա է ծավալում։ Մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներ ցանկանում են աշխատել հենց Դևայի հետ։

Վերջերս Մոնիկա Բելուչին դստեր հետ համատեղ մի լուսանկար է տարածել, որտեղ մի նկարում կարելի է տեսնել երկու աներևակայելի գեղեցկություն։ Այս լուսանկարը արագ տարածում է  գտել և գեղեցկուհիներով հիանում են աշխարհի տարբեր ծայրերում ։

Աղջիկն անսահման գեղեցկություն ունի, սակայն օգտատերեը քննադատում են՝ նշելով, որ նա իր տարիքից մեծ է երևում՝ նման ոճի և շպարի պատճառով։

Понравилась статья? Поделиться с друзьями: