Մոդել Անիտա Հարությունյանին գտել են արյան մեջ թաթախված․ նրան հոգեբուժարան են տեղափոխել

Ականատեսը պատմել է, որ Երևանի փողոցներից մեկը լի է եղել շտապ օգնության և հոգեբուժարանի մեքենաներով։ Փողոցը կաթվածահար էր։

Քիչ անց պարզվել է, որ մեքենաները ժամանել են մոդել Անիտա Հարությունյանին հոգեբուժարան տեղափոխելու համար։ Մոդելը փորձել է վերջ տալ կյանքին․ նա կտրել է ձեռքի երակները։ Ականատեսի խոսքով՝ նրան տեղափոխել են հոգեբուժարան։

Լրատվականներից մեկը կապ է հաստատել Անիտայի մենեջերի հետ։ Ցավոք սրտի, վերջինս հաստատել է լուրը։ Նա նշել է, որ այժմ Անիտան հոգեբուժարանում է, նա  հոգեկան ծանր ապրումներ ունի։

Նրան բժիշկները կարողացել են փրկել։ Հավելել է, որ  նրան գտել են ամբողջովին արյան մեջ։ Իսկ պատճառների մասին մենեջերը ստույյգ ոչինչ չի նշել։ Միայն պատմել է, որ Անիտան վերջին շրջանում պարփակված է եղել, չի ցանկացել մասնակցել միջոցառումների և այլն։

Հույս է հայտնել, որ հմուտ մասնագետների շնորհիվ դուրս կգա այս ծանր իրավիճակից և ինքը պատրաստակամ կլինի այս ամենի մասին խոսել հետևորդների հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!