Մի ցավացրեք որդեկորույս մայրերին, նրանց տված ցավը Երկինք է գնում ու հասնում տղաներին…

Հերոսածին մայր Կարին Տոնոյանը սրտի փարատումն ասես գտնում է նաև սոցտիրույթում։ Այստեղ հնարավորություն կա գրել սրտի զգացածի, զայրույթի, վիրավորանքի և այլնի մասին ու կիսվել ամենով հանրության հետ։

Իսկ թե հանությունը կկիսի այն, թե ոչ՝ ցույց է տալիս ժամանակը։ Աշխարհը դարձել է ավելի շատ քննադատության կողմնակիցը և անվերջ քննադատում է։

Կարին Տոնոյանն այս անգամ կրկին  գրել է աշխարհի անարդարության մասին։ Նա մասնավորապես գրել է․ «Մութ է ու ամոթ….

Մեռնել չի լինում, ապրել էլ չկա ու խարխափում ենք ստի մեջ անօդ։ Առանց հավատի, անմեղ մեղավոր, անտուն ենք բոլոր մայրերս ցմահ, անորդի տանը էլ ճրագ չկա, շան կաղկանձ, ոռնոց միայնակ գայլի։ Բանտում, թե տանը…. երգս է Անտունի….. Էն փլած տներ…. տո, լաճ տնավեր…..

Մի ցավացրեք որդեկորույս մայրերին, նրանց տված ցավը Երկինք է գնում ու հասնում տղաներին…. Մի ցավացրեք տղաներին, նրանց շնորհիվ եք դուք ապրում….»։

Понравилась статья? Поделиться с друзьями: