Սիլվա Հակոբյանը նոր ընտանեկան լուսանկարներ է տեղադրել, որտեղ պատկերված է նա ամուսնու հետ։ Լուսանկարները բավականին զվարճալի են ստացվել, քանի որ ամուսինների հետնամասից նկար է սողոսկել նրանց փոքրիկ դստրիկը։
Փոքրիկ Միլան, թաքնվելով հայրիկի հետևում, գլուխը դուրս է հանել նրա ոտքերի հետևից և ուրախ ժպտում է։ Սիլվան բավականին հետաքրքիր մեկնաբանություն է ընտրել լուսանկարներին՝ գրելով․ «Մի րոպե, բա ե՞ս»։
Լուսանկարում ամուսինները բավականին բարձր տրամադրություն ունեն։ Սիլվան սև ու սպիտակ գունային երանգների մեջ է ներկայանում։ Նա կաշվե տաբատ է հագել։
Սիլվայի լուսանկարները, հատկապես եթե դրանք ընտանեկան են, մեծ սիրով են ընդունվում և մեկնաբանվում։ Այս դեպքը ևս բացառություն չէ․ նրա տեղադրած զվարճալի ու ջերմ լուսանկարային կադրերի ներքո օգտատերերը գրել են, որ Սիլվան ու ամուսինը շատ լավ զույգեր են։
Ոմանք էլ մեկնաբանություններում փոքրիկ Միլային են ջերմ խոսքեր ուղղել՝ նրան հրաշք անվանելով։