Մի տնից չենք մի հալի ենք․ Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․

Նիկոլ Փաշինյանից մոլի դժգոհողներին, ովքեր կան իմ շրջապատում, նույն հարցն եմ տվել, թե իրենց եկամուտները հեղափոխությունից հետո ավելացե՞լ են, թե՞ պակասել։

Բոլորն էլ, առանց բացառության նշել են, որ գործերն ավելի են լավացել, բայց դա Նիկոլի շնորհիվ Չէ, այլ իրենց բիզնես տաղանդի։
Նիկոլին փորձում են գիժ հանել, անկայուն, անկանխատեսելի, որովհետև կաշառքի և գործարքի Չգնացողն իրենց համար գիժ է, կրեատիվ ճկունությունը անկանխատեսելի։

Չէ տղերք, Նիկոլը մի ջիղ ունի, մի հատկանիշ, մի նրբություն, որը դուք երբեք չեք հասկանա։
Դա…
Դա այն է…
Որ Նա…
Նա մեզանից մեկն է։
Մեզ հետ նույն հող ու ջրից, նույն միս ու արյունից, նույն անհիշատակ բնից ու արմատից, նույն տնից չէ, բայց նույն հալից…
Ու էս, հենց էս հիմքով ասեմ թե չասեմ, Նիկոլը էդ Մենք ենք…

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!