Նաիրա Զոհրաբյանը, ով չնայած այն բանին, որ չընդգրկվեց 8-րդ գումարման ԱԺ-ում, միևնույնն է շարունակում է հայտնել քաղաքական սեփական տեսակետը։ Երկրում տիրող քաղաքական իրադարձությունների վերաբերյալ ներկայացնում է վերլուծություններ և տալիս տարաբնույթ գնահատականներ։
Քաղաքական գործիչը մի արխիվային տեսանյութ է հանրայնացրել, որտեղ Փաշինյանը խոսելով Արցախյան հարցի վերաբերյալ՝ հայտարարում է՝ Ադրբեջանի հետ բանակցություններն անհնարին են, եթե այդ բանակցություններից բացակայում, զերծ է մնում Արցախի ներկայացուցիչը։
Ապա դատապարտել է ՀՀ-ից որևէ բանագնացի Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցելը ԼՂՀ ներկայացուցչի բացակայության պայմաններում։
Ապա հավելել է, որ երբ Ադրբեջանը խոսում է անգամ Երևանի իրենցը լինելու վերաբերյալ և այդ ժամանակ պաշտոնական Երևանը խոսում է փոխզիջումերի մասին, ապա դա կապիտուլյացիա է։
Տեսանյութին կից Զոհրաբյանը գրել է․ «Մի տեսակ ահավոր համաձայն եմ նախկին Նիկոլի հետ։ Ամեն վանկի, տառի տակ ստորագրում եմ։ Դաժե՝ կապարակնքում»։